Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լենա Նազարյան. Կառավարության ծրագրին ընդդիմադիրների հնչեցրած քննադատությունը մի փոքր սնանկ էր

Լենա Նազարյան. Կառավարության ծրագրին ընդդիմադիրների հնչեցրած քննադատությունը մի փոքր սնանկ էր
18.02.2019 | 23:06

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարծում է, որ ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, քանի որ առաջին անգամ կարողացավ ազատ գործել:


«Դեմ քվեարկեցին, ոչ թե այն պատճառով, որ այն վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք գործեցին ընդդիմադիր, ազատ: Գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել», - ասաց Նազարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չցանկացավ լսել ԲՀԿ-ին և նրանց առաջարկները մյուս ընդդիմադիր ուժի հետ քննարկել և ներառել ծրագրում, քանի որ ԲՀԿ-ն ծրագրի քննարկման օրերին պնդում էր, որ կողմ կքվեարկի ծրագրին, եթե իրենց առաջարկները տեղ գտնեն այնտեղ կամ գոնե լինի բանավոր պայմանավորվածություն այդ մասին, Նազարյանն ասաց. «Եթե ունի առաջարկներ, ապա նա հնարավորություն ունի նաև առաջիկայում գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ներկայացնելու, ու եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ այդ փուլում կառավարությունը կներառի դրանք»:


Խոսելով ընդդիմության քննադատությունների մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրանք բովանդակային չէին ու երբ ինքը փորձում է հիշել այդ քննադատությունները, ապա միակ բառը, որ մտաբերում է՝ «մունաթ գալն է»: «Իսկապես, մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցրած քննադատությունը», - ասաց Լենա Նազարյանը:

Դիտվել է՝ 285

Մեկնաբանություններ