Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սահմանադրության փոփոխության գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով»

Սահմանադրության փոփոխության գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով»
19.02.2019 | 14:14

«Փաստը» գրում է. «Օրերս մամուլում տարածվեց ՀԱԿ–ի ծավալուն հայտարարությունը, որտեղ ամենաաչքի ընկնող թեզն էր, որ իշխանություններին առաջարկվում է մեկ տարում կազմակերպել Սահմանադրական հանրաքվե և վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին:


«Փաստի» տեղեկություններով` առաջարկն արվել է վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո, որի մասին նրա թիմակիցներն ընդհանրապես տեղյակ չեն եղել: Այսկերպ դաշտում փորձում են կազմակերպել յուրօրինակ թեսթ–դրայվ՝ հանրության ռեակցիան ստուգելու համար: Փաշինյանն ինքն էլ դեմ չէ վերադառնալ կիսանախագահական կառավարմանը և ընտրվել ՀՀ նախագահ: Հավաստի տեղեկություններով, այս գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով», որպեսզի դիտարկվի որպես արտախորհրդարանական ուժի կառուցողական դիսկուրս–առաջարկ»:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ