Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրաքյան Քրդստանում խորհրդարանի խոսնակ է դարձել կին քաղաքական գործիչ

Իրաքյան Քրդստանում խորհրդարանի խոսնակ է դարձել կին քաղաքական գործիչ
19.02.2019 | 14:18

Իրաքյան Քրդստանում պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի խոսնակ է դարձել կին քաղաքական գործիչ` Քրդստանի դեմոկրատական կուսակցությունից 43-ամյա Վալա Ֆարիդը: Քրդական Rudaw գործակալությունը տեղեկացնում է, որ նա ծնունդով Էրբիլից է:

Ֆարիդը շեշտել է, որ իրենց ժողովրդի համար մեծ հպարտություն է ունենալ խորհրդարանի կին խոսնակ: Նրա պաշտոնը ժամանակավոր է, քանի որ Ֆարիդի կուսակցության և Իրաքյան Քրդստանի խորհրդարանի մեկ այլ ուժի՝ «Քրդստանի հայրենասիրական միության» միջև դեռևս ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն խոսնակը պետք է ընտրվի երկրորդ կուսակցությունից:

Հաշվի առնելով, որ պայմանավորվածությունը դեռ վերջնականապես կնքված չէ՝ Ֆարիդը ժամանակավոր է ստանձնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը, իսկ «Քրդստանի հայրենասիրական միության» անդամները բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ