Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ 16 նահանգներ դատի են տվել Դոնալդ Թրամփին

ԱՄՆ 16 նահանգներ դատի են տվել Դոնալդ Թրամփին
19.02.2019 | 14:19

ԱՄՆ 16 նահանգներ դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփին արտակարգ դրություն մտցնելու համար` հայտնում է Wall Street Journal-ը: Սան Ֆրանցիսկոյի դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Թրամփն իրավունք չուներ օգտագործել արտակարգ դրությունը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար, քանի որ դրա ծախսերը Կոնգրեսի որոշման տիրույթում են:


Թրամփի դեմ հայց են ներկայացրել Կալիֆորնիա, Նյու Յորք, Կոլորադո, Քոնեքթիքութ, Դելավեր, Հավայի, Իլինոյս, Մեն, Մերիլենդ, Միչիգան, Մինեսոտա, Նևադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Օրեգոն և Վիրջինիա նահանգները: Նյու Յորք Թայմսը նշում է, որ հայց ներկայացրած նահանգների նահանգապետերը Դեմոկրատական կուսակցությունից են:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ