«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

CNN. Միջազգային առաջնորդը Բայդենին բերեց ուշադրության կենտրոն

CNN. Միջազգային առաջնորդը Բայդենին բերեց ուշադրության կենտրոն
19.02.2019 | 23:27

Երկրորդ օրն է Հայաստանի նախագահի անունը չի իջնում ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գլխագրերից: Արմեն Սարգսյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ Մյունխենում կարճատև հանդիպման պատճառով: Ոտքի վրա երկխոսություն, որի ընթացքում Հայաստանի նախագահը հնչեցրել է ԱՄՆ ներքաղաքական կյանքի ամենաինտրիգային հարցերից մեկը՝ առաջադրվելո՞ւ է դեմոկրատ Բայդենը 2020-ի ընտրություններում: Բայդենը, որ մինչ այդ բարձրաձայն ծիծաղում ու կատակում էր, տեղում փոխում է խոսակցության տոնայնությունն ու պատասխանում համարյա անսլելի ձայնով: Արմեն Սարգսյանի արձագանքը ևս չի լսվում: Երկու գործիչները սկսում են խոսել շշուկով՝ ավելի բորբոքելով լրատվամիջոցների հետաքրքրությունը:

Հեռանալիս ԱՄՆ նախկին փոխնախագահը Արմեն Սարգսյանին է փոխանցում իր այցեքարտը:
«Միջազգային առաջնորդը Բայդենին բերեց ուշադրության կենտրոն»,- մեկնաբանել է CNN-ը: Թեմային անդրադարձել է հեռուստաընկերության քաղաքական բաժնի տնօրեն Դեյվիդ Չալյանը՝ փորձելով վերծանել, կամ գոնե գուշակել, թե ինչ էին փոխանցում իրար երկու գործիչները ժեստերի ու շշուկների օգնությամբ:


«Բայդենին ծանոթ մարդիկ ասում են, որ ըստ ամենայնի, ամեն ինչ հուշում է, որ նա պատրաստվում է մտնել ընտրապայքարի մեջ: Այդուամենայնիվ, պետք է զգուշավոր լինել այս հարցում, քանի որ պաշտոնապես, դեռ նման հայտարարություն չի եղել», - ասել է Չալյանը: 77-ամյա Բայդենը երկու տարի առաջ է հայտարարել, որ չի բացառում մասնակցությունը 2020-ի ընտրություններում, թեև պաշտոնապես այդ մտադրությունը չի հաստատել: Անցած շաբաթ, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում, Բայդենը քննադատել էր Սպիտակ տան քաղաքականությունը՝առանց նախագահ Թրամփի անունը հնչեցնելու.«Վերջին տարիներին ես եղել եմ մի շարք նահանգներում, և կարող եմ ասել՝ Ամերիկան, որ ես տեսա, երես չի թեքում աշխարհից կամ իր դաշնակիցներից: Ամերիկայի ժողովուրդը հասկանում է, որ միայն համագործակցությամբ կարող ենք դիմակայել աշխարհի՝ արագորեն փոփոխվող ուժերին: Ամերիկան, որ տեսա, քաջալերում է խոսքի ազատությունն ու օրենքի գերիշխանությունը և հակազդում բռնապետներին, օլիգարխներին ու կաշառակերներին: Ամերիկան գնահատում է մարդկային արժանապատվությունը, ոչ թե խլում է երեխաներին ծնողներից, կամ մեջքով շրջվում դեպի մեր սահմանին կանգնած փախստականները: Ամերիկացիները գիտեն, որ սա ճիշտ մոտեցում չէ»:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ