ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ մտադիր է այցելել Բաքու և Երևան՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցը քննարկելու համար: «Ես պատրաստվում եմ այցելել Բաքու և Երևան մարտի առաջին կեսին՝ այս հարցերը քննարկելու համար, ես հրավերք ունեմ Հայաստանից և Ադրբեջանից», - ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։ Երկուստեք նշվեց, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։