Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել

Նիկոլ Փաշինյան. Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել
20.02.2019 | 01:35

Մեր նոր քերթության Արարատը՝ Թումանյանը, Դսեղում է, բայց կարևոր է, թե ինչպես նա դարձավ Արարատ։ Այսօր Դսեղում, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եղիշե Չարենցին մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիմնական շեշտադրում արեց Թումանյանի անցած ճանապարհի վրա։

«Նա գյուղացի մի պատանի, աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ, բայց այսօր Թումանյանին պատկերացնում են որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն։ Թումանյանը մարդ էր, որ իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատություն, սով, անփողություն, ապրելու անհնարինություն ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան և ցածրացնել, ցածրացնել կենցաղի մեջ, կոպեկի ու մի կտոր հացի մեջ։ Եվ ինչպես է հասել Թումանյանը նրան, ինչ ունի այսօր, միայն մի բանով՝ միայն ինքն իրեն հավատելով, միայն կրթությանը հետևելով»,- ասաց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ այսօր Ամենայն հայոց բանաստեղծ համարվող Հովհաննես Թումանյանը ժամանակին նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել և կիսատ է թողել կրթությունն ու աշխատել։ Նա շեշտեց, որ հայ մեծերից մեկը չարքաշ կյանքով է ապրել՝ չունենալով որևէ օգնություն, ավելին՝ Թումանյանից են օգնություն հայցել։


«Շատ դեպքերում հենց դսեղցիներն են օգնություն հայցել Թումանյանից ու նեղացել, որ չի օգնում իրենց, քանի որ մտածել են Թումանյանի ձեռքում են աշխարհի հնարավորությունները։ Ահա այս ամենը ծանրացել է այդ մարդու ուսերին, և ինչո՞ւ նա չի կոտրվել, որովհետև նա հավատացել է իր ուժին, այն ժամանակ, որ թվում է՝ պիտի ծնկեր, բայց ոտքի է կանգնել։ Ինչպես Հիսուս Քրիստոս անդամալույծին ասաց՝ վեր կաց ու քայլիր, այդպես էլ Թումանյան ինքն իրեն ասել է՝ վեր կաց ու քայլի, և նա վեր է կացել ու քայլել։ Նա քայլեր է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ունեցել է հնարավորություն, որովհետև ասելիք է ունեցել իր ժողովրդին։ Իր ժողովրդին նրա ասելիքը մեկն էր՝ վեր կաց և քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր քո ուժին, հայրենիքին, քո անցյալին ու ապագային»,- ընդգծեց վարչապետը։
Նա նշեց, որ որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, իրեն իրավունք է վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին. « Վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես»:


Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Թումանյանի բանաստեղծություններից մեկում գրված է, որ պետք է գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած։
«Այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել դա և դուք Թումանյանի գիտակցությունն ու ապագան եք։ Եվ ուրեմն՝ կեցցե ազատություն, կեցցե ՀՀ-ն, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրում են, ապրելու են ազատ և երջանիկ Թումանյանի Հայաստանում, Թումանյանի երազած Հայաստանում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ