Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սերգեյ Լավրով. ՀՀ նոր կառավարությունը վերջերս է կազմավորվել և հավելյալ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե որքան ինտենսիվությամբ է հնարավոր զարգացնել կարգավորման գործընթացը

Սերգեյ Լավրով. ՀՀ նոր կառավարությունը վերջերս է կազմավորվել և հավելյալ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե որքան ինտենսիվությամբ է հնարավոր զարգացնել կարգավորման գործընթացը
20.02.2019 | 01:38

Մոսկվայում Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է կազմակերպության դերը արցախյան հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի նոր կառավարությունը բոլորովին վերջերս է կազմավորվել, հավելյալ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե որքան ինտենսիվորեն և խորությամբ կարելի կլինի զարգացնել կարգավորման գործընթացը տվյալ փուլում: ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն: Որոշումները պետք է կայացվեն կողմերի միջև անմիջական երկխոսությամբ», -բանակցությունների ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լավրովն՝ ընդգծելով ԵԱՀԿ գործող նախագահի՝ ղարաբաղյան գործընթացին դրական ազդակներով աջակցելու տրամադրվածությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան աշխատում են սերտ համագործակցությամբ: Նրանց ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և արտգործնախարարների հետ: Նոր կապեր ևս նախապատրաստվում են», - հավելել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ