Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հուլիոս Կեսարի սպանության վայրը կբացվի զբոսաշրջիկների համար

Հուլիոս Կեսարի սպանության վայրը կբացվի զբոսաշրջիկների համար
20.02.2019 | 01:39

Առաջին անգամ Օկտավիանոս Ավգուստինոսի ժամանակներից Հռոմի իշխանությունները հայտարարել են Լարգո Արջենտինի պատմական հրապարակում Գայ Հուլիոս Կեսարի սպանության վայրը զբոսաշրջիկների համար բացելու մտադրության մասին։ Կայսրության փլուզումից հետո բազմաթիվ դարերի ընթացքում միայն կատուների խմբերն են մուտք գործում այնտեղ: Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող հին տաճարների համալիրը կվերազինվի այցելությունների համար նախատեսված հետիոտնի արահետներով։ Հուլիոս Կեսարին մ․թ․ա․44 թվականին սպանել են սենատորները։

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ