Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մենեջմենթի դասընթացներ՝ թանգարանների աշխատակիցների համար

Մենեջմենթի դասընթացներ՝ թանգարանների աշխատակիցների համար
20.02.2019 | 13:48

«Թանգարանների աշխատակիցների համար կկազմակերպվեն մենեջմենթի դասընթացներ: Եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ պատրաստ ենք վերանայել: Պետք է նկարահանվեն և ներկայացվեն տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը»,-ասել է քաղաքապետի տեղակալը Տիգրան Վիրաբյանը, երբ այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, ու այդ ընթացքում՝ ավելի քան մեկ ժամ թանգարան այդպես էլ ոչ ոք չի մտել: Անդրադառնալով թանգարանի կոմունալ-կենցաղային խնդիրներին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ թանգարանի պայմանները կարևոր են և լուծելի, սակայն դրանց համար չէ, որ աշխարհի տարբեր թանգարաններն ունենում են միլիոնավոր այցելուներ:

Քաղաքապետի տեղակալը այցելել է նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան և Կարմիր բլուր հնավայր: Մանրամասները՝ տեսանյութում:



Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ