Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վախճանվել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Վախճանվել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը
20.02.2019 | 14:03

Փետրվարի 18-ին ԱՄՆ- ում վախճանվել է հայ մեծանուն բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախկին նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը` հաղորդում է ՀԲԸՄ պաշտոնական կայքէջը:


Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933-ին, Դեթրոյթում, հայտնի հասարակական գործիչ և բարերար, Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրն է: Հոր նախագահությունից հետո՝ 1989-ին Լուիզ Մանուկյան-Սիմոնը դարձել է ՀԲԸՄ նախագահ և պաշտոնավարել 12 տարի: Լուիզ Մանուկյան-Սիմոնի նախագահության օրոք ՀԲԸՄ-ը կարևորագույն ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում, մասնավորապես՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հայորդյաց տների և բարեգործական ճաշարանների ստեղծումը: 2000-ին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար են նվիրաբերել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը:


«Տեղեկացա Լուիզ Մանուկյան-Սիմոնի՝ լեգենդի և հայ ժողովրդի հերոսի մահվան մասին: Անչափ տխուր եմ, խորապես ափսոսում եմ», - Թվիթերում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր ցավակցությունները հղելով Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքին և ՀԲԸՄ-ին: «Մեծ կորուստ է բոլորիս համար՝ Հայաստանում թե այլուր», - նշել է Մնացականյանը:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ