Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը

Գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը
20.02.2019 | 14:22

«Ժամանակը» գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը և պարարտանյութերը: Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան: Նույնը վերաբերում էր դիզվառելիքին:


Այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը, որովհետև Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ