«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ, նա լուծում է անձնական հարցեր. ԿԳ նախարար

ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ, նա լուծում է անձնական հարցեր. ԿԳ նախարար
21.02.2019 | 14:55

Երևանի պետական համալսարանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով, Արամ Սիմոնյանը լուծում է անձնական հարցեր, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանի 100-ամյակը նշելու հարցին:

Նա մեղադրեց ԵՊՀ ռեկտորին ստելու մեջ, երբ վերջինը հայտարարել է, թե 100-ամյակը չի նշվելու։

«Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ միասին քննարկել ենք, որ մեծ շուքով, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ-ի 100-ամյակը։ Այսինքն՝ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, և ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ։ Ստեղծվել է Հանձնաժողով։ Սիմոնյանի այն պնդումը, թե իր հետ է կապված հանձնաժողովի չստեղծումը, սուտ է, կեղծիք է», - հայտարարեց Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ Սիմոնյանը վերջին ամիսներին «շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու», քանի որ ինքնակառավարման մեծ հնարավորություն էր տվել գործող իշխանությունը։

Կառավարության պաշտոնյան չթաքցրեց Սիմոնյանի հետ երկխոսության բովանդակությունը և հայտարարեց, որ ինքը ԵՊՀ ռեկտորին ասել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը Սիմոնյանի մասնակցությամբ։ «Բոլոր նեգատիվը, բոլոր խախտումները, որ կատարվել է համալսարանում, կապված են իր հետ՝ ուսանողների, դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ են կապված։ Եթե մենք մեծ շուքով նշելու ենք 100-ամյակը, ապա ի՞նչ մեսիջ ենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել», - հավելեց նախարարը։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ԵՊՀ-ի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել:

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ