Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 67 դոլարը

Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 67 դոլարը
21.02.2019 | 14:58

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան բորսայում կայացած աճուրդի ընթացքում հասել է 67,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ICE առևտրային բորսայի տվյալները, նավթի գինը երեկոյան ժամերին 0,84 տոկոսի աճ է գրանցել:
Վերջին անգամ Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը 67 դոլարը գերազանցել էր 2018-ի նոյեմբերի 19-ին:

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ