Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է»

Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է»
21.02.2019 | 23:59

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով Twitter-ում հայերեն և թուրքերեն գրառում է արել:

Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն և հավելել՝ «մայրենին պատիվդ է»:
«Մայրենին` խաղաղություն է։
Մայրենին` արդարություն է։
Մայրենին` համերաշխություն է, հավասարություն։
Մայրենին ինքնություն է, պատիվդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ», - գրել է նա:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ