Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանն ու Վրաստանը հայտարարում են պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին

Հայաստանն ու Վրաստանը հայտարարում են պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին
22.02.2019 | 01:28

Հայաստանի ու Վրաստանի ՊՆ նախարարներն այսօր Երևանում հայտարարեցին, որ կնքել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության 2019-ի ծրագիրը: Բանակցություններից հետո հանդիպելով լրագրողներին՝ Դավիթ Տոնոյանը ընդգծեց, որ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել հետզհետե ընդլայնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում․«Ունենալով երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններով հպարտանալու բոլոր իրավունքները՝ Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում: Պարոն Իզորիայի հետ միակարծիք եմ պատշպանության բնագավառում համագործակցությունը հետզհետե ընդլայնելու և նորանոր ոլորտներ ներառելու հարցում»: Լևան Իզորիան հույս հայտնեց, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին: Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրերը ստորագրվել են ամեն տարի՝ 2010-ից:

«Այս տարվա համագործակցության ծրագիրը հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ընդգրկելով տարատեսակ ոլորտներ, ինչպիսին են ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացումը, մարդու իրավունքները և բարեվարքությունը, կոռուպցիայի դեմ պայքարը»: Հայաստանում 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Վրաստանի պաշտպանության նախարարի երևանյան այցը առաջինն է: Լևան Իզորիան արդյունավետ բնութագրեց ՊՆ-ում քննարկումները՝ երկկողմ պաշտպանական համագործակցության խորացման նպատակով․ «Ցանկանում եմ առանձնացնել մեր համագործակցության մի այնպիսի նոր ուղղություն, ինչպիսին է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը, որի շրջանակներում վրացական կողմը պատրաստ է իր փորձառությունը կիսել հայկական կողմի հետ: Հպարտությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի ՊՆ փորձագետները հաջողությամբ կիսում են իրենց փորձը ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների հետ և ակտիվորեն ներգրավված են ՆԱՏՕ-ի ծրագրերում: Մեր զինծառայողները Աֆղանստանում են՝ ներդրում կատարելով միջազգային անվտանգության գործում: Գնահատում եմ հայաստանցի զինծառայողների մասնակցությունը Վրաստանում Noble Partner-2018 («Վեհանձն գործընկեր 2018») և Agile Spirit («Արագաշարժ ոգի») զորավարժություններին, որ անցակցվել են ՆԱՏՕ-ի անդամների հետ, և հուսով եմ, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել Վրաստանում նմանատիպ ուսումնավարժական միջոցառումներին, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավված են մի շարք գործընկերներ»:

Դիտվել է՝ 253

Մեկնաբանություններ