Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նուրսուլթան Նազարբաևը ցրել է կառավարությունը

Նուրսուլթան Նազարբաևը ցրել է կառավարությունը
22.02.2019 | 01:39

«Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ», - հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա հատուկ հայտարարությամբ կոշտ քննադատկել է իր նշանակած կառավարությունը՝ անարդյունավետ աշխատանքի համար: Ղազախստանի նախագահը խոստացել է լուծումներ գտնել երկրի համար առաջնային խնդիրների ուղղությամբ, մասնավորապես «մարդկանց կյանքի որակը բարելավելու»: Վերջին շաբաթներին Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետությունից բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները: Այս ակցիաները մեկնարկել են Աստանայի ժամանակավոր կացարաններում ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով մահացել է հինգ մանկահասակ երեխա:


78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները գտնում են, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019-ին:

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ