«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը շարունակում են իրենց խնդիրները պատշաճ լուծել

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը շարունակում են իրենց խնդիրները պատշաճ լուծել
22.02.2019 | 01:41

ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը, ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ Սիրիա ՀՀ փորձագետների հումանիտար օգնության խումբ ուղարկելուն:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ՌԴ դեսպանատանը օպերատիվ արձագանքի և ՀՀ փորձագետներին նախանշված վայր հասցնելու համար:


Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ռուս սահմանապահների դերի կարևորությանը. «Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը շարունակում են իրենց առջև դրված խնդիրները պատշաճ լուծել», - ասաց նա:

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ