ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դավիթ Սանասարյան. Ես ամեն երազ չեմ մեկնաբանելու

Դավիթ Սանասարյան. Ես ամեն երազ չեմ մեկնաբանելու
22.02.2019 | 01:42

Ուսումնասիրություններից հետո հանրությունը կտեղեկանա, կտեսնի, թե ինչի մասին է խոսքը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրական հայտարարություններին։

Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: «Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում։ Ես որևէ մասնավորի հանդիպելու կարիք չունեմ։ Մենք նայում ենք օրենքի տառը պահպանելուն։ Նրանից հետո, թե ում շահը ոնց... Ուսումնասիրություններ ենք անում։ Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ այստեղ հանդիպելիս կկարողանամ խոսել այլ հանգամանքների մասին ևս», - ասաց նա։


Անդրադառնալով իր հնարավոր կալանավորման լուրերին՝ Դավիթ Սանասարյանը հավաստիացրեց, որ նման խնդիր չկա։ «Ուզում եմ՝ ինձ ուշադիր նայեն։ Ես ձերբակալվողի նմա՞ն եմ։ Իրենց երազներն են։ Ամեն պատի տակի բամբասանքները չեմ մեկնաբանում։ Շատերը պատվեր են կատարում, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրեն իրենց ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում։ Ես ամեն երազը չեմ մեկնաբանելու։ Ես ուժեղանում եմ այդ ալիքից, որովհետև նշանակում է, որ մենք նոր փուլ ենք մտնում՝ ավելի նպատակասլաց փուլ։ Մեզ համար համար կապ չունի՝ ով ով է, ինչի համար է արել, ոնց է արել։ Մենք օրենքի տառն ենք պահպանում», - ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ