Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին

Արթուր Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին
22.02.2019 | 01:48

«Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել համապատասխան ստուգումներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացվեն։ «Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ», - ասաց նա։ ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ եթե ինչ-որ բան լինի, իրենք անպայման կհրապարակեն:

Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ