Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Սիմոնյան. Իմ նկատմամբ ճնշումներ են գործադրվում, սակայն չեմ պատրաստվում ինքնակամ հրաժարական ներկայացնել

Արամ Սիմոնյան. Իմ նկատմամբ ճնշումներ են գործադրվում, սակայն չեմ պատրաստվում ինքնակամ հրաժարական ներկայացնել
22.02.2019 | 01:49

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է, որ վերջին շրջանում իր վրա ճնշումներ են գործադրվում, սակայն չի պատրաստվում ինքնակամ հրաժարական ներկայացնել։ Արամ Սիմոնյանը հերքեց ԿԳ նախարարի հայտարարությունը, թե դեմառդեմ զրույցում, իբր, ասել է՝ «եթե իմ դեմ քրեական գործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որ ես պաշտպանվեմ»։


«Ես այդպիսի բան չեմ ասել, որ ԵՊՀ-ն ինձ պետք է... Ես ասել եմ, որ պետք է մնամ բուհի ռեկտոր, որպեսզի կարողանամ պաշտպանվել, այդքան բան։ Իմ դեմ ճնշումները պայմանավորված են ամենատարբեր բաներով։ Մտածում եմ և համոզված եմ, որ պատճառներից մեկն իմ կուսակցական պատկանելությունն է (Արամ Սիմոնյանը ՀՀԿ անդամ է)», - ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։


Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի դիտարկմանը, որ Արամ Սիմոյանը ԵՊՀ գիտխորհրդի նիստեր վերջին երկու օրերին հապշտապ հրավիրել է՝ խոսելու իր հանդեպ ճնշումների, հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցերի մասին, ռեկտորը կտրականապես հերքեց: «Նա չգիտի, որ մեր Գիտխորհուրդները պլանավորվում են կես տարի առաջ, ընդունվում է ժամանակացույց։ Ասենք, սեպտեմբերին ընդունվում է մի կիսամյակի համար, դեկտեմբերին կամ նոյեմբերին՝ մյուս կիսամյակի։ Նախարարը տեղյակ չէ, չգիտի դրա մասին։ Այսօրվա մեր գիտխորհուրդը հերթական մեր գիտխորհուրդն է, որը պլանավորվել է մի քանի ամիս առաջ։ Նա չի պատկերացնում գիտխորհրդի աշխատանքի ձևը, ոճը, կարգը։ Մենք ամեն ամիս ունենում ենք Գիտխորհուրդ, որը նախօրոք պլանավորվում է դեռևս կես տարի առաջ։ Ես երբեք խուճապի չեմ մատնվել, չեմ մատնվում և չեմ մատնվի, հույս չունենա», - հայտարարեց Արամ Սիմոնյանը: Նա նշեց, որ ինքն ամեն ինչ անում է, որպեսզի ներկա լարվածությունը չազդի կրթական գործընթացների վրա, և կրթության որակը չտուժի:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ