Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
22.02.2019 | 01:51

Երեկ հերթական խոր հիսասթափությունն ապրեցի Արցախի և Արցախյան շարժման նկատմամբ Հայաստանի գործող ղեկավարության վերաբերմունքից` Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երեկ, երբ ողջ հայությունը նշում էր մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը, նոր իշխանությունների կողմից չկար համարժեք վերաբերմունք այս կարևորագույն պատմական իրադարձությանը։ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում։ Ավելի լավ էր այդ տեքստն էլ չթողարկեր, որովհետև կարդալով ուղերձը, հասկանում ես, որ այդ մարդն ադեկվատ չէ պատմական զարգացումների, ազգային արժեհամակարգի հանդեպ։ Արցախյան շարժման ծննդյան տեքստի մեջ նորից «ճխտել» է իր՝ անցյալ տարի իրականացրած իշխանափոխությունը՝ փորձելով հավասարության նշան դնել Արցախյան շարժման և անցյալ տարի Հայաստանում իրականացված իշխանափոխության միջև», - ասաց Արմեն Աշոտյանը։ Նա դա անարգանք որակեց Արցախյան շարժման հերոսների հանդեպ։ «Միայն ամենաբորբոքված մտքով կարող է անցնել հավասարության նշան դնել Արցախի շարժման և Հայաստանում իրականացված իշխանափոխության միջև։ Միայն քաղաքական անամոթության Էվերեստին հասած մարդը կարող է այս առիթն օգտագործել սեփական ռեկլամի համար։ Նա չի հասկանում նաև քաղաքական վտանգները, երբ փաստացի այդ զուգահեռն անցկացնելով Արցախի ժողովրդի ինքնորոշան իրավունքի համար՝ պայքարը հավասարեցնում է իր՝ իշխանության համար պայքարի հետ», - ասաց Արմեն Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահն ասաց նաև, թե իշխանությունները խուսափում են ասել ինչ պատկերացում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Դիտվել է՝ 225

Մեկնաբանություններ