«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արթուր Վանեցյան. Քոչարյանների ընտանիքի հետ որևէ անձնական խնդիր չունեմ

Արթուր Վանեցյան. Քոչարյանների ընտանիքի հետ որևէ անձնական խնդիր չունեմ
22.02.2019 | 01:52

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի` իրեն դատի տալուն։


«Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», - ասաց նա։ Արթուր Վանեցյանը պնդեց՝ քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։ «Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից», - նշեց ԱԱԾ տնօրենը։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար։ «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ», - ասաց նա ևշեշտեց, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։
Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները», - ասաց նա՝ ավելացնելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։ «Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, չեմ կարող որևէ անձնական կամ այլ խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ», - ասաց ԱԱԾ տնօրենը։ Արթուր Վանեցյանը գտնում է, որ պետք չէ անձնավորել հարցը:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ