«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իգոր Մորոզով. ՀՀ կառավարությունն է որոշում կայացրել Սիրիա մարդասիրական խումբ ուղարկել, Ռուսաստանը չի ստիպել

Իգոր Մորոզով. ՀՀ կառավարությունն է որոշում կայացրել Սիրիա մարդասիրական խումբ ուղարկել, Ռուսաստանը չի ստիպել
22.02.2019 | 01:53

Ռուսաստանը, ինչպես համաշխարհային ցանկացած մեծ խաղացող, ունի իր շահերը, այդ թվում՝ Սիրիայի կառավարության պահպանումը, և դրա համար մենք ուշադրություն չենք դարձնում ԱՄՆ-ի ռեակցիային` լրագրողների հետ տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության և տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հատուկ ծառայությունների գնդապետ Իգոր Մորոզովը:


«Մենք հնարավորություն ենք տալիս բոլորին, ովքեր պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ, որ ունենան իրենց տեղը: Այդ իսկ պատճառով մենք ակտիվ աշխատում ենք և Թուրքիայի, և Իրանի հետ, չնայած Աստանայի ձևաչափը մշակել է նոր ձևաչափ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման համար, այն դեպքում, որ Իրանն ու Թուրքիան ունեն իրենց կոնֆլիկտային տարածքները: Մենք այսօր հավաքված ենք մի նպատակով՝ լիկվիդացնել միջազգային ահաբեկչությունը մի տարածքում, որը վտանգ է ներկայացնում և Իրանի, և Թուրքիայի, և, իհարկե, Ռուսաստանի համար»,- ասաց նա: Իգոր Մորոզովի խոսքով՝ այսօր արդեն պայմաններ կան սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար, արդեն կա սահմանադրական հանձնաժողով:

«Մենք շատ ենք ցանկանում, որ այլ երկրներ էլ միանան Սիրիայի վերականգնման գործընթացին, և ամենակարևորը, բազմակողմ և բազմաֆորմատ մեխանիզմի ստեղծմանը, որը կհետևի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներից հետո տեղի ունենալիք ընտրական գործընթացին,- ասաց նա՝ նշելով, որ դրա համար է կարծում, որ հայ համայնքն էլ պետք է ներգրավվածություն ունենա քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծմանը,- Հայաստանն ունի իր շահերը Սիրիայում՝ ավանդական, պատմական համայնքը»: Անդրադառնալով Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական խմբի անվտանգությանը՝ նա նշեց, որ իր կարծիքով, բոլոր պայմանները ստեղծվել են, որ նրանք աշխատեն ռուսաստանցիների և սիրիական բանակի հետ: Դիտարկմանը, թե Հայաստանում կարծիքներ են հնչում, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական խումբ է ուղարկել Ռուսաստանի ստիպելու արդյունքում, ռուսաստանցի քաղաքական գործիչը պատասխանեց. «Ցանկացած պետություն պետք է ունենա իր ինքնիշխանությունը: Ունենալով քաղաքական սուվերենիտետ՝ ցանկացած երկիր ունի իրավունք որոշում կայացնել՝ հաշվի առնելով սեփական շահերը՝ առանց նայելու այլ երկրներին, այդ թվում ԱՄՆ-ին, որի դեսպանատունը, օրինակ, Հայաստանում շատ մեծ է, մի քանի անգամ մեծ է Ռուսաստանի և կամ այլ երկրի դեսպանատնից»,- ասաց նա:


Մորոզովի խոսքով՝ հնարավոր է անգամ՝ Հայաստանի կողմից Սիրիային ուղղված օժանդակությունը մի փոքր ուշացել է, պետք է արվեր ավելի շուտ: «Սիրիան 1915-ին Ցեղասպանության ժամանակ ընդունել է հայերին, դուք այսօր պարտք եք Սիրիային,- ասաց նա՝ վստահաբար նշելով, որ Հայաստանի կառավարությունն է որոշում կայացրել Սիրիա մարդասիրական խումբ ուղարկել,- իսկ այն, որ Շոյգուն դիմել էր իր բոլոր գործընկերներին՝ օգնել Սիրիայի ժողովրդին, կարծում եմ՝ շատ նորմալ էր: Եվ եթե անգամ միայն դուք եք արձագանքել, պետք է հասկանալ, որ այդ որոշումը դուք եք ընդունել, որ այն ընդունվել է ինքնիշխան Հայաստանի կառավարության կողմից»:

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ