Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոալիցիան հրաժարվել է մնալ Սիրիայում ԱՄՆ-ի դուրս գալուց հետո

Կոալիցիան հրաժարվել է մնալ Սիրիայում ԱՄՆ-ի դուրս գալուց հետո
22.02.2019 | 01:54

Եվրոպայում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները միաձայն մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկը՝ ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո իրենց զորքերը դիտորդների կարգավիճակով թողնելու վերաբերյալ` գրում է The Washington Post-ը։ Թրամփի վարչակազմի դաշնակիցներին ուղղված հիմնական խնդրանքներից մեկն էր «դիտորդների» ուժեր կազմավորել Թուրքիային Սիրիայի քրդերից բաժանող սահմանի սիրիական կողմի «անվտանգ գոտում» վերահսկողություն իրականացնելու համար։ Դաշնակիցների թվում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որ զորքեր ունեն Սիրիայում, Գերմանիան, որ Սիրիայում սեփական ուժեր չունի։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը նախորդ շաբաթ հայտարարել է, որ մտահոգված է Թրամփի ռազմավարությամբ։ Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան ուժերը բրիտանական ուժերով փոխարինելու հեռանկար չկա։

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ