Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ

Նիկոլ Փաշինյան. ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ
22.02.2019 | 02:01

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրամաշնորհային ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ կոռուպցիոն երևույթներին: «Ըստ էության, երբ գումարում ենք դրամաշնորհների գումարները, աստղաբաշխական թվեր ենք ստանում: Եթե ապահովենք արդյունավետ ծախսումը, չի կարող արդյունք չունենալ, ՀՀ քաղաքացին չի կարող իր վրա փոփոխություն չզգալ: 100%-անոց երաշխիքներ պետք է ստեղծենք, որ դրամաշնորհային միջոցները արդյունավետ են ծախսվում: Եթե այդպես չէ, նշանակում է, որ ինչ-որ մեկը գողանում է, այլ տարբերակ չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել և ուղղակի ոչինչ չփոխվի: Հետևաբար, հաջորդ խնդիրը հետևյալն է՝ ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ: Այսօր էլ Հայաստանում կաշառք վերցնում են, և երբ ժամանակ առ ժամանակ կոնկրետ փաստով ունենում ենք ձերբակալություններ, դրա ապացույցն է: Եթե այդ երևույթը կա, նշանակում է, որ ամիսը ոչ թե 1-2 ձերբակալություն պետք է լինի, այլ 10, 20 և ավել: Ինձ չի հետաքրքրում այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին, որ կուսակցությունից է, իմ ընտանիքից է, հարևանի ընտանիքից է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ