«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մինչև փետրվարի 26-ը տեղումներ չեն սպասվում

Մինչև փետրվարի 26-ը տեղումներ չեն սպասվում
22.02.2019 | 14:11

Հայաստանի տարածքում փետրվարի 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:


Այսօր՝ ժամը 08:20-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ