«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ստեփանակերտը հերքում է հայկական անօդաչու թռչող սարք խոցելու Բաքվի հաղորդումը

Ստեփանակերտը հերքում է հայկական անօդաչու թռչող սարք խոցելու Բաքվի հաղորդումը
22.02.2019 | 14:12

Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունը, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում` հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ակնհայտ հին կադրեր են, - ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: - Հատկանշական է նաև, որ Բաքվի ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հետ»:


«Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունեն բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իրենց տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում պատակասլաց կիրառելու ենք նաև այսուհետ», - հայտարարում է Արցախի ՊՆ-ն:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ