Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

100 աշխատող Կառավարության օպտիմալացումից հետո կմնա առանց աշխատանք

100 աշխատող Կառավարության օպտիմալացումից հետո կմնա առանց աշխատանք
22.02.2019 | 14:13

«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները և դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում է մնալ օրակարգում: Այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որ հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որ օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանք: Որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները ևս միանալու են, և թվաքանակն էլ կգումարվի: Կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, և մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ