Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել ԵԿՄ-ի ղեկավարի կարգավիճակին

Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել ԵԿՄ-ի ղեկավարի կարգավիճակին
22.02.2019 | 14:15

«Հրապարակը» գրում է. «Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Գրեթե ամեն օր նա գնում է ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում փաստաթղթերին։ Անցած շաբաթ աշխատանքային խումբ է ձևավորել, որ զբաղվեն առաջիկա արտահերթ համագումարով, որի ժամանակ կկայանա ԵԿՄ նախագահի ընտրությունը, սակայն օրերս այդ խմբին հանձնարարել է զբաղվել այլ միջոցառումների նախապատրաստմամբ։ Նա մտադիր է շարունակել իր նախորդների ավանդույթները և գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, դիմավորել Աշտարակի ձորում՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի «Ջաղացի քար» վայրում։
Իսկ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է, ու Միքայելյանը որոշել է 7 օր-7 գիշեր միջոցառումների շարք կազմակերպել։ Համագումարը, հետևաբար, կտեղափոխվի մարտի վերջ-ապրիլի սկիզբ և, նախնական որոշմամբ, կառավարության նիստերի դահլիճում կանցկացվի․ «Եթե, իհարկե, Սասունը չցանկացավ ավելի ճոխ պայմաններում նշել»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ