Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը որոշել է Սիրիայում «խաղաղապահ զորք» թողնել

ԱՄՆ-ը որոշել է Սիրիայում «խաղաղապահ զորք» թողնել
22.02.2019 | 14:19

ԱՄՆ իշխանությունները որոշել են Սիրիայում «փոքր խաղաղապահ զորք» թողնել` հաղորդում է Reuters-ը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին հղումով: Սիրիայից ԱՄՆզորքերի դուրսբերումից հետո այնտեղ 200 զինվորականից բաղկացած խումբ կմնա: Սանդերսի խոսքով՝ այս խումբը Սիրիայում կմնա միայն «որոշ ժամանակով»: Նա նշել է, որ ամերիկյան խաղաղապահ ուժերը մասնակցելու են երկրում «պոտենցյալ անվտանգ գոտու» ստեղծման աշխատանքներին:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ