Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանի խորհրդարանը հանցավոր չհայտարարեց Սահակաշվիլիի ռեժիմը

Վրաստանի խորհրդարանը հանցավոր չհայտարարեց Սահակաշվիլիի ռեժիմը
22.02.2019 | 14:26

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004- 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել Էին ընդդիմադիրները: Բանաձեւի նախագիծը պատրաստել Էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում Է, որ՝ բանաձեւի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն Է, արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը եւ մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում Էր 6 ամսում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը: Փետրվարի 21-ին քվեարկության արդյունքում բանաձեւը պաշտպանել Է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Խորհրդարանն ունի 150 պատգամավոր: «Մենք, ընդհանուր առմամբ, պաշտպանում ենք բանաձեւի բովանդակությունը, նաեւ այն կարծիքը, որ 2004-2012-ի ռեժիմը հանցավոր Էր: Սակայն մենք դիտողություններ ունենք բանաձեււի իրավական մասի վերաբերյալ: Եթե այդ մասը վերանայվի, մենք պատրաստ ենք վերստին քննարկել նման բանաձեւի ընդունումը»,- հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ