Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայությունն ընդլայնելու է սահմանները

Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայությունն ընդլայնելու է սահմանները
22.02.2019 | 18:21

Արդեն իսկ հասանելի է ավիաուղևորների իրավունքների պաշտպանության բոլորովին նոր՝ Passenger.am (ես ուղևոր եմ՝ անգլերեն) օնլայն առցանց համակարգը: Հայաստանում ներդրված այս ծառայության նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Բոլոր գործընթացները կատարվում են օնլայն տիրույթում:

Առանձնահատուկ շեշտենք, որ նախաձեռնությունը վերաբերում է միայն դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքին: ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթը ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում, որոնք շարադրված են կայքում:


Passenger.am օգնելու է ուղևորներին օրինախախտ ավիափոադրողից հնարավոր փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում:
Ի դեպ, Passenger.am-ի նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը բազմիցս բախվել է ոլորտի հետ կապված բազում խնդիրների, ինչն էլ հենց հիմք է դարձել ստեղծելու այս համակարգը: Ծառայությունը գրանցված է հենց Հայաստանում:
Passenger.am-ի իրավական թիմին հնարավոր է դիմել առցանց՝ տրամադրելով ամբողջական տեղեկատվություն կապված թռիչքի հետ: Ավիաուղևորից նախապես չի գանձվում գումար՝ ծառայությունից օգտվելու համար:
Հայկական նոր ստարտափի հեղինակները հետագայում նպատակ ունեն ընդլայնել ծառայությունը՝ այն դարձնելով համաշխարհային բրենդ: Passenger.am-ը զբաղվելու է նաև ավիաուղևորների իրավագիտակցության բարձրացմամբ՝ թռիչքներ կատարելիս մարդկանց տեղեկացնելով սեփական իրավունքների մասին:


Passenger.am-ը կօգնի խնայել ժամանակն ու նյարդերը, խուսափել ավիաընկերությունների հետ վարչական ընթացակարգերի և բանակցությունների քաշքշուկից և ստանալ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում:


Կոնտակտային էլեկտրոնային հասցե՝ admin@passenger.am

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ