Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուկաշենկո. Ես թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը

Լուկաշենկո. Ես թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը
23.02.2019 | 02:38

Բելառուսը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք մեզ որևէ մեկից ցանկապատով չենք առանձնացնում, մենք պատրաստ ենք երկխոսության, որը հիմնված կլինի իրավահավասարության ու թափանցիկության վրա, - հայտարարել է Լուկաշենկոն:- Բելառուսը շարունակելու է պաշտպանել սեփական շահերը, այդ թվում՝ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ պաշտպանական դոկտրինի շրջանակներում: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք այլ երկրների ու ռազմաքաղաքական կազմակերպությունների հետ փոխգործակցությունից»: Դիմելով ռազմական ակադեմիայի շրջանավարտներին՝ Լուկաշենկոն ասել է. «Դուք պետք է պատրաստ լինեք իրադարձությունների ցանկացած շրջադարձի, լինեք արհեստավարժ մասնագետներ ու հայրենիքի իրական նվիրյալներ»:

«Անկախությունը և ինքնիշխանությունը ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք այսօր ունենք: Եվ ես հպարտ եմ, որ այս անկախ երկրի առաջին նախագահն եմ, և չեմ պատկերացնում, որ մեկը, կանգնելով երկրի անկախության ակունքներում, առաջնորդելով երկիրը, թույլ տա պետականության կորուստ: Ինչ է, դուք կթաղեի՞ք անկախությունը ձեր ձեռքերով, մտնելով որևէ պետության կազմի մեջ, լինի Լեհաստան, թե Ռուսաստան: Ես դրան երբեք չեմ գնա», - այսօր հայտարարել է նա: Խորացող տարաձայնությունների ֆոնին Բելառուսի նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի, շաբաթասկզբին էլ Եվրամիության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ