Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում՝ միանալո՞ւ է մարտի 1-ին վարչապետի նախաձեռնած երթին

Խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում՝ միանալո՞ւ է մարտի 1-ին վարչապետի նախաձեռնած երթին
23.02.2019 | 02:41

ԼՀԿ-ն դեռևս չի հստակեցնում՝ մասնակցելո՞ւ են մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական երթին, թե՞՝ ոչ: Գևորգ Գորգիսյանի փոխանցմամբ՝ հարցը դեռևս չեն քննարկել, բայց իր համոզմամբ՝ մարտի 1-ը չպետք է վերածվի ուժի ցուցադրության կամ շոուի։

«Ճիշտն ասած՝ երթի նպատակը, պատճառը դեռ չեմ էլ հասկացել, բայց նույնիսկ, ասում եմ, չենք էլ քննարկել: Երբ քննարկենք, գուցե ինչ-որ որոշում ունենանք: Բայց փաստն այն է, որ մենք կգնանք և ծաղիկներ կդնենք՝ դա միանշանակ է» ասել է Գորգիսյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ասել է, որ կհարգեն «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը՝ ըստ իրենց օրակարգի:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ