Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Սասնա ծռեր»-ի առանցքային անդամների վրա համաներումը չի տարածվի

«Սասնա ծռեր»-ի առանցքային անդամների վրա համաներումը չի տարածվի
23.02.2019 | 02:42

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի պարզաբանմամբ՝ 2016-ի ամռանը ՊՊԾ գունդը գրաված այն անձանց վրա, ովքեր նաև մեղադրվում են պատանդ պահելու և բռնությունների մեջ, համաներումը չի կիրառվի՝ եթե պատանդառված կամ բռնության ենթարկված անձինք առարկում են:

«Եթե ֆիզիկական բռնության ենթարկվածը կամ պատանդառուն բողոքարկում է, դրա մեջ մեղադրվող անձի նկատմամբ չի տարածվում: Նրանք, ովքեր դրանում մեղավոր չեն, ովքեր կարդարացվեն դրանով, կամ նրանց մեղադրանք չի առաջադրվել, եթե սահմանափակում չկա, համաներումը կկիրառվի: Եթե մեղադրվում է և կա բողոք՝ չի տարածվում», - լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը: ՊՊԾ գնդի գրավման գործով 21 անձ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածովի 3-րդ մասով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նրանց մեջ են «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Սերգեյ և Արեգ Կյուրեղյանները, Վարդան Գերավետյանը և այլք: Այս անձանց վրա համաներումը չի տարածվի, քանի որ կա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի առարկությունը: Նրանք դատարանի դահլիճում հայտարարեցին, որ դեմ են այդ անձանց համաներմանը: Վալերի Օսիպյանն շեշտել էր՝ ինքն ընկերներ է կորցրել։

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ