Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի մեխանիզմ

Նիկոլ Փաշինյան. Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի մեխանիզմ
23.02.2019 | 16:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ է հրավիրվել: Վարչապետը նշել է, որ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարությունը հռչակել է առաջնահերթություն. «Մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել և կառուցվածքային փոփոխություններ, և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա»: Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, և առաջիկայում այս հարցը պետք է լինի իրենց ուշադրության կենտրոնում:

«Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել: Այստեղ շատ կարևոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը, նաև Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար, որովհետև շատ կարևոր է, որ նույնիսկ այն միջոցները` դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարևոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաև պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության և տեխնիկայի կարիք ունենք, և դրանց որ մասի մշակումը, արտադրությունը և արդիականացումը կարող ենք իրականացնել ՀՀ-ում», - նշել է Փաշինյանը: Վարչապետը հավելել է. «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարևոր խնդիրն է` անկախ, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին: Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետևյալը` կարևորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետևաբար, տանկը չէ կարևորը, այլ խնդիրը և դրա լուծումը»։


ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է ԱՄԷ-ում 2 տարին մեկ կազմակերպվող ռազմական տեխնիկայի և սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով: Նրա խոսքով՝ Միջին Արևելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, որ լավ հիմք է ներդրումների ներգրավման և գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար: Նիստում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրերը և անելիքները:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ