Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վլադիմիր Կարապետյան ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են

Վլադիմիր Կարապետյան ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են
23.02.2019 | 16:30

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այս պահին դեռ համաձայնություն չկա»` ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Կան բանակցություններ, և մենք, շատ կարևորելով անվտանգության նշանակալի բաղադրիչ ՀԱՊԿ-ում մեր համագործակցությունը, նաև մեծ նշանակություն տալով ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, ավելի էֆեկտիվ գործունեությանը, ամեն ինչ պետք է անենք, որ կազմակերպության հեղինակությունը չվնասվի, և նման կարգի որոշումները կայացվեն Կանոնադրության պահպանմամբ: Իսկ Կանոնադրությունը ասում է, որ բոլոր երկրների ղեկավարները պետք է գան համաձայնության այս կամ այն թեկնածուի վերաբերյալ: Այս պահին դեռ համաձայնությունը չկա` ասել է Վլադիմիր Կարապետյանը:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ