Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփը ներկայացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածուին

Թրամփը ներկայացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածուին
23.02.2019 | 16:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածու է ներկայացրել` Քելլի Քրաֆտին: Twitter-ում նա գրել է. «Ուրախ եմ հայտնել, որ Քելլի Նայթ Քրաֆտը՝ Կանադայում մեր ներկայիս դեսպանը, ներկայացվում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար», - գրել է Թրամփը:

«Քելլին բացառիկ աշխատանք է տարել՝ ներկայացնելով մեր երկիրը, և ես կասկած չունեմ, որ մեր երկիրը կներկայացվի ամենաբարձր մակարդակով: Շնորհավորում ենք Քելլիին և նրա ամբողջ ընտանիքին», - հավելել է նախագահը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ