Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արսեն Թորոսյան. Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն

Արսեն Թորոսյան. Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն
23.02.2019 | 16:32

«Հրապարակը» գրում է. «Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, և հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է:

Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ է եղել և բացատրել է, որ պետպատվերը բոլորի համար է աճել. ««ՄԻԲՍ»-ում տարեկան շրջանառությունը 600 միլիոն դրամ է, որի մեջ պետպատվերը կազմում էր 25 միլիոն։ Առողջապահության նախկին նախարար Ալթունյանն ամբողջովին կտրեց, հիմա պետպատվերը 59 միլիոն է, ինչը փաստացի կազմում է մեր շրջանառության 10 տոկոսը»։ Նա հավելել է, որ «ՄԻԲՍ»-ի հետ իր կապն այն է, որ տնօրենն իր կինն է: Լոռվա պատգամավորներից մեկը բարձրացրել է Վանաձորի հիվանդանոցներից մեկի փակման հարցը, տեղեկացրել, որ հիմա այդ առնչությամբ բողոքի ցույց է։ Սպասում են Ձեր պատասխանին, ես պետք է զանգեմ, փոխանցեմ Ձեր պատասխանը՝ ասել է պատգամավորը։ Թորոսյանն ասել է. «Վանաձորում հիմա գիգանտ հիվանդանոց կա, ասում են` «Տաշիրն» է նորոգել, իրականում «Տաշիրը» միայն ծննդատունն է նորոգել, ու մենք ուզում ենք բոլոր մնացյալ հիվանդանոցները հավաքել այդ մի հիվանդանոցի տակ։ Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն»։ Հարցրել է նա՝ չխոսելով գործազրկության հեռանկար «ունեցող» բուժանձնակազմի մասին: Հարց են տվել նաև «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի դիալիզի «պատմության» մասին, որտեղ կոռուպցիայի էլեմենտ կա, և տենդերը հաղթողի հետ պայմանագրի կնքումը կասեցված է: Թորոսյանն ասել է. «Քննություն է գնում, և ես ոչինչ չեմ կարող այս պահին ասել»:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ