Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մի բանաստեղծության պատմություն

Մի բանաստեղծության պատմություն
23.02.2019 | 16:34

«Հրապարակը» գրում է. «Դուք անվերջ նշում եք, որ Սահմանադրության խախտում է տեղի ունեցել, մասնավորապես՝ կառավարության կառուցվածքի հետ կապված, դա ընդամենը հռետորաբանությո՞ւն է, թե՞ կոնկրետ քայլեր են հետևելու դրան՝ հարցրինք ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։

«Դե, խախտում է արվել, նշում ենք խախտումը։ Իրավական հետևանքն էլ այն է, որ հենց հիմա Սահմանադրությունը խախտված է. կառավարության կառուցվածքը չի փոխվել, բայց վարչապետը 12 նախարար է նշանակել»: Կդիմեք Սահմանադրական դատարա՞ն։ «ՍԴ դիմելու համար այդքան ստորագրություն չունենք, հետո էլ` անիմաստ է դիմելը, որովհետև դա վեճ չէ, պարզապես արձանագրում-պահանջ է, որ խախտումն անմիջապես շտկվի, որը չի արվել»: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գրել էիք՝ «այս ամենից ես հոգնել եմ»․ շա՞տ եք հոգնած։ «Դա ընդամենը բանաստեղծություն էր, ոչ մի նշանային համակարգ․ ես հոգնած չեմ, շատ առույգ ու էներգիայով աշխատում ենք, իսկ բանաստեղծությունը խոսում էր մի պատմության մասին»: Պարա՞պ էիք, որ դահլիճում փոխարեն լսեք ծրագրային ուղերձը, բանաստեղծություն էիք մեջբերում։ «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և լսել, և գրել, և կարդալ, և ընդհանրապես»»:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ