Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդուարդ Շարմազանով. Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը

Էդուարդ Շարմազանով. Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը
23.02.2019 | 16:38

Facebook-յան իր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.


«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։
Որոշեք ինքներդ։


2017-ի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-ի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։
2018-ի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019-ի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։
Կոռուպցիա կա փաստորեն։
2018-ի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։
Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։ Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։


Հ.Գ. Երջանկություն է, երբ այն ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի»:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ