Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պոմպեոն հայտարարել է ոչ միայն Վենեսուելայի, այլև Կուբայի ու Նիկարագուայի բնակիչներին «աջակցելու» մասին

Պոմպեոն հայտարարել է ոչ միայն Վենեսուելայի, այլև Կուբայի ու Նիկարագուայի բնակիչներին «աջակցելու» մասին
23.02.2019 | 16:41

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Telemundo պարբերականին հարցազրույցում հույս է հայտնել, որ ոչ միայն Վենեսուելայի, այլև Նիկարագուայի ու Կուբայի բնակիչներն են գիտակցում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ փոփոխություններին, եթե այդ երկրների ժողովուրդները ցանկանան: «Ես հուսով եմ, որ այս երկրներից յուրաքանչյուրում քաղաքացիները գիտակցում են, որ իրենց պարտադրված ավտորիտարիզմի լուծն անհաղթահարելի չէ, որ այդ ռեժիմների կոռուպցիան անհաղթահարելի չէ, որ վատ վերաբերմունքն ու ծանր կենսապայմաններն անհաղթահարելի չեն»,- ասել է Պոմպեոն: Լրագրողի հարցին՝ Թրամփի վարչակազմը կօգնի այդ մարդկանց «դեպի ժողովրդավարություն» ճանապարհին, Պոմպեոն պատասխանել է. «Թրամփի վարչակազմը արել է դա և կշարունակի անել ոչ միայն Վենեսուելայում, այլև, իհարկե, Նիկարագուայում ու Կուբայում»:

ԱՄՆ-ը Կոլումբիա է ուղարկել մի քանի ռազմական օդանավ, որոնք, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, մարդասիրական օգնություն են տարել: Վենեսուելայի իշխանությունները հայտարարում են, որ մարդասիրական օգնություն անվան տակ սադրանք է պատրաստվում:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ