ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Սելինա Դողանը հայտնել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամի թեկնածության առաջադրման մասին

Սելինա Դողանը հայտնել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամի թեկնածության առաջադրման մասին
23.02.2019 | 16:41

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանը Facebook-ի իր էջում հայտնել է ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի թեկնածու մասնակցելու մասին: Նա նշել է, որ աշխատելու է Շիշլիի՝ բազմամշակույթ ու բազմագույն բնույթը քաղաքականության մեջ արտացոլելու և բնակչության՝ քաղաքականությունից հեռու մնացած հատվածի ձայնը դառնալու համար:


«Շիշլիի ղեկավարի մեր թեկնածու հարգելի Մուամմեր Քեսքինի և մեր ամբողջ թիմի հետ ամբողջ ուժով աշխատելու ժամանակն է»,- գրել է Դողանը՝ շեշտելով, որ հենց հայաշատ Շիշլիում է անցել իր կյանքի զգալի մասը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ