Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները

«Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները
23.02.2019 | 16:43

«Հրապարակը» գրում է. «Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:


«Իմ քայլի» նվիրատուների անունները խիստ գաղտնի են պահվում, և այս գաղտնիությունը կասկածներ է առաջացնում, որ հիմնադրամը յուրօրինակ քավարան է դարձել հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար, որ մեծ հանգանակություններ կատարելով՝ նույնիսկ կարող են ազատվել քրեական հետապնդումից: Վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից փող դուրս բերելու խողովակ դառնալ: Օրինակ՝ մարզպետներին նրբորեն հրահանգվում է, որ իրենք իրենց պարգևատրեն, ապա գումարները փոխանցեն ԱՆնա Հակոբյանի հիմնադրամին: Համանման հարցեր ասուլիսի ժամանակ հնչում էին, բայց Աննան անմեղ հայացքով վստահեցնում էր բոլորին, որ հիմնադրամի նվիրատուներին չի էլ ճանաչում, առավել ևս չի տեղեկացել, թե ով ինչքան գումար է փոխանցում:


Մութ խոսակցություններին վերջ տալու համար մենք օրերս հարցում էինք ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին՝ խնդրելով ներկայացնել հիմնադրամի բոլոր նվիրատուների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը և նրանց հանգանակությունների չափը, թե ով որքան գումար է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին: Երեկ ստացանք Հովհաննես Ղազարյանի մերժումը: «Տեղեկացնում եմ, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի համաձայն՝ հօգուտ բանկի հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և նույն օրենքի հոդված 5-ի համաձայն՝ ենթակա չեն հրապարակման»:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ