«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արամ Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն

Արամ Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն
23.02.2019 | 16:44

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Ստամբուլի Նիշանթաշ թաղամասի ռեստորաններից մեկում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը ծաղրանկարի տեսքով ներկայացնելու առնչությամբ: Ստամբուլում հրատարակվող հայկական «Լույս» ամսագրից տեղեկանում ենք, որ ծաղրանկարը, որտեղ Հիսուս Քրիստոսն ու նրա աշակերտները ներկայացված են թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով, Աթեշյանի բողոքից հետո հանվել է ռեստորանի պատից:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր գրավոր բողոքից հետո ոստիկանության աշխատակիցները պարտադրել են ռեստորանի տերերին հանել նկարն ու հանդես գալ գրավոր ներողությամբ: Ռեստորանի տնօրինությունը հայցել է քրիստոնյա համայնքի ներողամտությունը՝ շեշտելով, որ իրենք որևէ հետին միտք չեն ունեցել և տեղի ունեցածը սխալմունք է:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ