Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ-ում խոզի և տավարի մսի էժանացումը շարունակվում է

ՀՀ-ում խոզի և տավարի մսի էժանացումը շարունակվում է
23.02.2019 | 16:45

«Ժամանակը» գրում է. «Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար` նրանք էժան մսամթերք են ձեռք բերում: Բայց մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, որ մեծ վնասներ են կրում: Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը»:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ