Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուկաշենկո. Բելառուսցի զինվորականները Վենեսուելայի համար պաշտպանական ծրագիր են մշակել

Լուկաշենկո. Բելառուսցի զինվորականները Վենեսուելայի համար պաշտպանական ծրագիր են մշակել
23.02.2019 | 16:48

Բելառուսը Վենեսուելայի համար պաշտպանական ծրագիր է մշակել։ Լատինաամերիկյան երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսը ռազմական հարցերով Մինսկի հետ է խորհրդակցել` հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նրանք ՀՀՊ տարբեր համակարգեր, ինքնաթիռներ և այլ բաներ են ձեռք բերել, իսկ ռազմական դպրոցներ չկան։ Մենք նրանց համար համակարգ են ստեղծել և դրանում ներդրել այն զինատեսակը, որը գնել են, իսկ այն, ինչ չկար, պետք էր ձեռք բերել։ Ամեն ինչ դասակարգել ենք նրանց համար»,-ասել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ Չավեսը Բելառուսի ղեկավարությանը խնդրել է օգնել բանակի վերակազմավորման հարցում։ Մինսկը չի մերժել և երկիր է ուղարկել գիտնականների ու ռազմական մասնագետների խումբ, որը զբաղվել է ազգային պաշտպանության ծրագրի մշակմամբ։ Լուկաշենկոն ընդգծել է, որ տնտեսական ոլորտում Վենեսուելայի ղեկավարությունը մի շարք սխալներ է թույլ տվել։

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ