Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Անկարայի՝ Մոսկվայից S-400-ներ ձեռք բերելը

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Անկարայի՝ Մոսկվայից S-400-ներ ձեռք բերելը
23.02.2019 | 16:49

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը հանդիպել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հետ։

«Ղեկավարները քննարկել են պաշտպանության հարցերի լայն շրջանակը, ներառյալ՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի ոչնչացման գործողությունը և ԱՄՆ-ի անհանգստությունը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու հետ կապված»,-ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում։ Կողմերը նաև «պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով»։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ