Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեկնեց Վիետնամ` Թրամփին հանդիպելու

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեկնեց Վիետնամ` Թրամփին հանդիպելու
23.02.2019 | 22:18

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գնացքով մեկնել է Վիետնամ, որտեղ հաջորդ շաբաթ նախատեսված է նրա երկրորդ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Առայժմ օրակարգի մանրամասները չեն հրապարակվում: Բանակցությունները կայանալու են Հանոյում՝ չորեքշաբթի օրը:


Նրանց առաջին՝ պատմական հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամռանը Սինգապուրում, կողմերը պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Ընդդիմախոսները պնդում են, որ չնայած ձեռք բերված համաձայնություններին՝ էական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել: Նախագահ Թրամփը հայտարարում է` «առաջընթացն էական է», ուղղակի լրատվամիջոցները չեն հաղորդում:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ